ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միասին տոնախմբենք Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը

 

Սիրելի մայրեր և քույրեր, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ Գուգարաց Թեմի
Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությամբ և Վանաձորի համայնքապետարանի
աջակցությամբ տեղի է ունենալու տոնական հանդիսություն: Մեր նպատակն է ամրապնդել մեր
երիտասարդ քույրերի ու դուստրերի գիտակցության մեջ Աստվածամոր բացառիկ կերպարը և
շնորհավորել Նրա օրինակով կենցաղավարող մայրերի տոնը՝ մեծարել հայ մոր կերպարն ու
դերակատարությունը մեր կյանքից ներս:
Այս առթիվ ապրիլի 6-ին՝ ուրբաթ օրը, ժամը 15:30-ին առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր
Նարեկացի եկեղեցու բակում հրավիրում ենք մասնակցելու նախատոնական հանդիսությանը:
Միջոցառմանը ելույթ կունենան Հայորդաց տան և մշակույթի տների սաները:
Շաբաթ օրը՝ ապրիլի 7-ին, ժամը 10:30-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին
եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Աղոթելով Աստվածամորը խնդրենք, որ
ուրախությամբ և օրհնությամբ այցելի հայ ազգի բոլոր կանանց, որպեսզի նույն ուրախությունն ու
ցնծությունը ունենան նաև նրանք, որ աղոթքով անցկացնեն հղիության բերկրալի օրերը:

 

Դիվան Գուգարաց թեմի

You May Also Like