Համապետական շաբաթօրյակին Վանաձորը մասնակցում է մեծ թափով

Մաքրման աշխատանքներ են իրականացվում քաղաքի ողջ տարածքում :
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայքնապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանի հետ շրջում և հետևում է մաքրման աշխատանքների ընթացքին:

Հիշեցնենք, որ քաղաքը բաժանվել է 3 գոտիների: Ստեղծվել են 3 աշխատանքային խմբեր՝ աղբատեղիները վերացնելու նպատակով:

You May Also Like