Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Համայնքի ղեկավարին հաշվետվություն ներկայացրեց աշխատակազմի իրավաբանական բաժինը

. Լուրեր

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի տարեկան հաշվետվությանը ընդառաջ , շարունակվում են աշխատակազմի բաժինների 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Փետրվարի 7-ին տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ համայնքապետարանի իրավաբանական բաժինը :
Բաժնի պետ Արևհատ Հովհաննիսյանը զեկուցեց հաշվետու տարում բաժնի կողմից իրականացված աշխատանքները : Նրա փոխանցմամբ՝ հաշվետու տարում բաժին մուտքագրվել են թվով 169 ծանուցումներ դատարաններից և այլ պետական մարմիններից, 77 որոշումներ, 15 վճիռներ, 10 կատարողական թերթեր, 15 վճարման կարգադրություններ, 175 գրություններ, 13 իրազեկումներ, 1 ակտ, 81 դիմումներ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից:
Եկամուտների հավաքագրման,առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնից ներկայացվել են 211 զեկուցագրեր
. գույքահարկի և հողի հարկի և վարձակալության գծով 65 զեկուցագրեր, գանձվել է 1 835 918 ՀՀ դրամ,
. աղբահանության գծով 84 զեկուցագրեր, գանձվել է 132 500 ՀՀ դրամ,
. տաքսու ծառայություն մատուցելու համար (2015, 2016, 2017 թթ.) 62 զեկուցագրեր:
Ապահովվել է 183 դատական նիստերի ներկայացուցչություն, որից 80-ը քաղաքացիական, 103-ը վարչական գործերով:
Աղբահանության գործերով կազմվել և ուղարկվել են 98 ծանուցումներ:
09.01.2017 թվականից մինչև 29.12.2017 թվականը իրավաբանական բաժին մուտքագրված գույքահարկի և հողի հարկի, հողի վարձակալության, սնանկության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման գործերով հավաքագրվել է 6723600 (վեց միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, չվճարված գումարների մասով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որոնց մեծ մասը բավարարվել է դատարանի կողմից և ներկայացվել հարկադիր կատարման, իսկ մի մասը գտնվում է դատարանի վարույթում և պետք է քննվի 2018 թ.-ի ընթացքում:
Տեղի են ունեցել 181 վարչական վարույթների լսումներ:
Ստուգվել է 2457 նախագծերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, որոնցից՝ 1536-ը համայնքի ղեկավարի որոշումներ, 109-ը ավագանու որոշումներ, 812 համայնքի ղեկավարի կարգադրություններ:
Իրավաբանական բաժնի կողմից կազմվել է 355 ելիցի նախագծեր:

Համայնքի ղեկավարը դրական գնահատեց բաժնի կողմից իրականացված աշխատանքները և հանձնարարեց ֆիզիկական անձանց հետ կնքել աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրեր և առաջարկեց տարվա մեջ մեկ անգամ իրականացնել << բաց դռների օր>> քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար:
Հաշվետվության ավարտին ՝ բաժնի պետ Արևհատ Հովհաննիսյանի կողմից ևս եղավ առաջարկ. քաղաքացիների սպասարկման գրասենյակում ամիսը 1 կամ 2 անգամ իրականացնել իրավաբանական խորհրդատվություն ,ինչը կնպաստի քաղաքի բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր