Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի հերթական աշխատանքային խորհրդակցությունը

. Լուրեր

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին բաժնի աշխատակիցները և սպասարկող կազմակերպությունների ղեկավարները: Նիստը ղեկավարում էր բաժնի պետ Կարեն Պառավյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, տրվեցին հանձնարարականներ՝ թերությունները վերացնելու, Վանաձորի օրվան պատշաճ կերպով պատրաստվելու նպատակով: Համայնքի տարածքում կատարվող սանիտարական մաքրման  և աղբահանության աշխատանքներն ավելի ինտենսիվ կերպով պետք է իրականացվեն: Տրվեցին նաև շրջիկ աղբատար մեքենաների ժամանակացույցի հետ կապված հանձնարարականներ: Հանձնարարվեց փողոցների ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո անմիջապես իրականացնել  նշագծում: Քննարկվեցին նաև փողոցների լուսավորությանը, լուսաֆորների աշխատանքին , անձրևաջրատար համակարգի դիտահորերի աշխատանքին, կանաչապատմանը վերաբերող հարցեր:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր