Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017

. Լուրեր

Հայնրիխ Բյոլ Հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են ցուցահանդես և անվճար դասընթացներ Հայաստանի տարբեր շրջաններում։ Այս միջոցառումների շարքը կազմակերպվում է Կայուն էներգետիկայի ակադեմիայի շրջանակներում, որն ունի արդեն երկու տարվա պատմություն: Այս տարվա ակադեմիայի թեման է «Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետ լուծումներ»։

Միջոցառումները տեղի կունենան՝
Հյուսիսային տարածաշրջան. Վանաձոր – հուլիսի 22
Կենտրոնական տարածաշրջան. Արարատ – հուլիսի 29
Հարավային տարածաշրջան. Կապան – օգոստոսի 5

Միջոցառումների համառոտ օրակարգ՝
• ցուցահանդես. վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետ լուծումներ
• մեկօրյա ինտենսիվ դասընթաց (օրակարգը կցված է)
• վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ նախագծերի մշակում, որոնք կքննարկվեն դասընթացների ժամանակ
•  ամփոփիչ համաժողով նոյեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում

Ցուցահանդես. Ցուցահանդեսը բաց է հանրության համար։ Ցուցահանդեսին կմասնակցեն հայաստանյան արտադրողներ, վաճառողներ և ներմուծողներ և կներկայացնեն հայաստանյան շուկայում առկա ջերմամեկուսիչ նյութեր, էներգախնայող լուսավորության  և ջեռուցման համակարգեր, էներգախնայող դռներ ու պատուհաններ, վերականգնվող էներգիայի համակարգեր և այլ լուծումներ։

Դասընթացներ. Դասընթացները անվճար են և նախնական գրանցմամբ (դիմումի ձևը կցված է)։ Դրանք նախատեսված են հետևյալ խմբերի համար՝

• մարզպետարանների և քաղաքապետարանների աշխատակիցներ և էներգետիկ ոլորտի մասնագետներ,
• շինանյութի ներկրողներ կամ վաճառողներ,
• ուսանողներ կամ երիտասարդ մասնագետներ (ճարտարագիտության, ճարտարապետության, շինարարության, քաղաքաշինության, ֆինանսների և ներդրումային կառավարման ոլորտների կամ այլ հետաքրքրված անձինք։)

Դասընթացների ընդհանուր տևողությունը 8 ժամ է։ Դասընթացներն անցած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր։

 

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ http://ace.aua.am/sea/year2017/

 

Հրավեր

Նախնական օրակարգ

Դիմումաձև Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր