Խորը վշտով տեղեկացանք, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է Վանաձորի պատվավոր քաղաքացի, Կիրովականի քաղխորհրդի նախագահ Հայկ Աղասու Օհանյանը

Վանաձոր համայնքի ավագանին, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և համայնքապետարանի աշխատակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Օհանյան ընտանիքին, հարազատներին և մերձավորներին անդառնալի կորստի առիթով և կիսում նրանց վիշտը:
Նրա հիշատակը վառ կմնա նաև ընկերների, գործընկերների և բազմաթիվ վանաձորցիների սրտերում:
Հայկ Օհանյանը ծնվել է 1931 թ. մայիսի 3-ին Քարաձոր գյուղում: Ավարտել է Սպիտակի միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Վանաձորի քաղխորհրդի նախագահության տարիներին՝ նրա նվիրական աշխատանքի շնորհիվ Կիրովականը բարգավաճեց: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով: Հայրենասեր գործչի ղեկավարության օրոք հանրապետության երրորդ քաղաքում բազմաթիվ շենքեր են կառուցվել, արդյունաբերական ձեռնարկություններ, բնակելի թաղամասեր:
Հայկ Աղասու Օհանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 12-ին, ժամը՝ 18:00-ին, Վանաձորի Թումանյան 16 հասցեում գործող սգո սրահում: Հունվարի 13-ին, ժամը՝ 11:00-ից Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա քաղաքացիական հրաժեշտի արարողությունը: Հուղարկավորությունը՝ ժամը՝ 13-ին՝ նույն վայրից:

You May Also Like