Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Լավագույն մարզական ընտանիք 2017

. Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
<<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթ

Ս/թ հունիսի 9-ից 11-ը Վանաձորի աթլետիկայի մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի Վանաձոր համայնքի փուլը:
Մրցույթն անց է կացվելու 4 տարիքային խմբերով՝

1-ին տարիքային խումբ՝ 2009 թվականից մինչև 2011 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,

2-րդ տարիքային խումբ՝ 2006 թվականից մինչև 2008 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,

3-րդ տարիքային խումբ՝ 2003 թվականից մինչև 2005 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,

4-րդ տարիքային խումբ` 2000 թվականից մինչև 2002 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

Անվասայլակով հաշմանդամ (հայր կամ մայր) ունեցող ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են 1 տարիքային խմբով: Հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներում երեխայի տարիքային խումբն է` 2011 թվականից մինչև 2004 թվականը:
Մասնակցության պայմաններն են՝

1) Յուրաքանչյուր ընտանիքի թիմի կազմը բաղկացած է 3 անձից՝ հայրը, մայրը և երեխան /տղա կամ աղջիկ/:
2) Կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն /տեղեկանք/, անձնագրի պատճեն /հոր, մոր/, ամուսնության վկայականի պատճեն, տեղեկանք լուսանկարով՝ բնակության վայրից, երեխայի ծննդյան վկայականի պատճեն:

Հաղթող և մրցանակակիր ընտանիքները կպարգևատրվեն նախարարության կողմից սահմանված պարգևներով:
Մասնակցության հայտերը ներկայացնել Վանաձորի <<Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց>> ՀՈԱԿ Զորավար Անդրանիկի 8բ մինչև հունիսի 5-ը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել <<Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց>> ՀՈԱԿ( Զորավար Անդրանիկի 8բ) կամ զանգահարել 2-97-46
հեռախոսահամարով:

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲԱԺԻՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր