Ի գիտություն Վանաձորի համայնքապետարանի ծառայություններից օգտվող քաղաքացիների

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում համայնքապետարանի աշխատակազմը հորդորում է քաղաքացիներին օգտվել համայնքապետարանի առցանց ծառայություններից։

Սույնով ցանկանում ենք իրազեկել համայնքապետարանում ներդրված և գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ` cmis.vanadzor.am) միջոցով աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու և քաղացիներին ծառայություններ մատուցելու լայն հնարավորությունների մասին։

Քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնված հնարավորությունների շնորհիվ, օգտվել ծառայություններից, չներկայանալով համայնքապետարան.

Քաղաքացիները կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝

https://vanadzor.am/news/,

http://cmis.vanadzor.am/Pages/Home/default.aspx

  • Ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին

https://vanadzor.am/avaganu-voroshumner/ ,

թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like