Ի գիտություն Վանաձորի գործարարաներին և բարերարներին

Հարգելի գործարարներ և բարերարներ.

Վանաձորի սոցիալապես խոցելի  և առավել  կարիքավոր ընտանիքների հաշվառումը և տվյալների բազան առկա է Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնում: Աջակցության հասցեականությունն ապահովելու նպատակով խնդրում և հորդորում  ենք կապ  հաստատել   Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի հետ, ուր պատրաստակամ են տրամադրել առավել կարիքավոր ընտանիքների հասցեական ցուցակները:

Ծառայության հետ կարելի է կապ հաստատել  +374 322 2 09 57 հեռտախոսահամարով կամ այցելել բաժին հետևյալ  հացեում ՝ Վանաձոր  Գարեգին Նժդեհի փող., 14 շենք:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like