Զգուշացեք գրպանահատներից և եղեք զգոն

Հանրապետությունում հաճախակի են դարձել գրպանահատության դեպքերը հասարակական տրանսպորտում, հանրային վայրերում և առևտրի օբյեկտներում:

Գրպանահատների գործողություններից չտուժելու համար ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս խստագույնս պահպանել մի քանի կանոններ.

1.Առևտրիգնալիսաշխատել ձեզ մոտ նախատեսվածից ավելի գումար չպահել: Հնարավորության դեպքում օգտվել վճարման անկանխիկ միջոցներից` պլաստիկ քարտերից:

2.Եթե, այնուամենայնիվ, որոշակիգումարպահելու անհրաժեշտություն կա, ապա ամբողջ գումարը նույն դրամապանակում և նույն գրպանում չտեղավորել, այսինքն` փողը մասերի բաժանել և պահել տարբեր գրպաններում: Գրպանահատից տուժելու պարագայում նախընտրելի է մասը կորցնել, քան` ամբողջը: Առավել ապահով են հագուստի ներքին գրպանները, հատկապես այնպիսիք, որոնք փական ունեն:

3.Ուշադիրլինել, որդրամապանակը գրպանից կամ պայուսակից չերևա. խորհուրդ չի տրվում դրամապանակը, փողը կամ այլ արժեքավոր իր տաբատի հետևի գրպանում տեղավորել: Առավել հարմար և անվտանգ են պարանոցից կախված կամ գոտու վրա ամրացված դրամապանակները, որոնց օգտագործման դեպքում գրպանահատը զրկվում է աննկատ գործելու հնարավորությունից, սակայն մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ դրանք կարող են գայթակղիչ թվալ կողոպտիչներին:

4.Պայուսակներըմշտապեսփակ պահել, իսկ մարդաշատ վայրերում  և հասարակական տրանսպորտում  առաջ բերել և ձեռքը պահել վրան: Սուպերմարկետներում աշխատել պայուսակը սայլակի մեջ չդնել, քանի որ կարող են ձեր ուշադրությունը շեղելով, աննկատ գողանալ:

5. Խուսափել դրամապանակի պարունակությունը հրապարակավ հաշվելուց:

You May Also Like