Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Երիտասարդների միջազգային օրվա առթիվ կազմակերպվող միջոցառում 12.08.2017թ

. Լուրեր, Հայտարարություններ

“Լոռու երիտասարդների զարգացմանկենտրոն” հասարակական կազմակերպությունը, նպատակ հետապնդելով նպաստել Վանաձոր քաղաքում երիտասարդների ակտիվության մակարդակի բարձրացմանը, քաղաքում առկա հնարավրությունների վերհանման միջոցով, իրականացնում է Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառումը բաղկացած է լինելու 4 հիմնական կետերից`

  1. ՀԿ շուկա
  2. Բացօթյա ընթերցանություն
  3. Կերպարվեստի վարպետաց դաս
  4. Կավագործության վարպետաց դաս

ՀԿ շուկագործողության ժամանակ կներկայացվեն կառույցներում առկա երիտասարդական հնարավորությունները` կամավորականա շխատանքի հնարավորությունները,  իրենց հիմնական գործողությունները և ծրագրերը, երիտասարդական փոխանակման ծրագրերը և այլն:

Բացօթյա ընթերցանությունը կհավաքի գրքասեր երիտասարդներին, որոնք կունենան շփման տարածք գրքասերների հետ, ինչպես նաև կարող են

գրքերի փոխանակում:

Կերպարվեստի և կավագործության վարպետաց դասերը կհանդիսանան տարածք, ուր երիտասարդները մեկ քայլ մոտկ կագնեն մշակույթին, և քաղաքի երիտասարդ նկարիչներին :

 

         Միջոցառումը կայանալու է սույն թվականի օգօստոսի 12-ին Հայքի հրապարակում ժամը 1300 – 1500:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր