Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

«Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագրի քննարկումները՝ ոլորտի ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

. Լուրեր

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագիրը, որի նպատակն է սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ ռեֆորմների գործընթացում քաղաքացիների մասնակցության ապահովումը, մասնավորապես՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան բռնության ոլորտներում:
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր մարզում քաղաքացիների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ իրականացվում են շարունակական իրազեկումներ, որոնց նպատակն է կառավարման մասնակցային, ավելի արդյունավետ գործող և պատասխանատու միջավայրի ձևավորումը: Վանաձորի ՀԿ-ների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին և վեր հանվեցին ոլորտում առկա խնդիրները, հստակեցվեցին դիրքորոշումները, թե ինչպես են կազմակերպությունները տեսնում իրենց դերը քաղաքականության մշակման գործընթացում, ինչպիսի դերակատարում են ունեցել մինչև այս և ինչպիսի խնդիրներ են տեսնում այս գործընթացում:
Հաջորդ քայլը լինելու է հանրային քննարկումը քաղաքացիների հետ՝ անկախ նրանից, թե ինչպիսի պաշտոն կամ դիրք են զբաղեցնում՝ պարզելու համար իրազեկվածությունը բարեփոխումների վերաբերյալ: Այս հանդիպումներին զուգահեռ՝ տեղի են ունենում ստանդարտացված հարցազրույցներ: Հանդիպումների և հետազոտությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա սեպտեմբերին, և կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ: Ներկայացված առաջարկները կընդհանրացվեն, որոնց հիման վրա կմշակվեն փաստաթղթեր, որոնք կներկայացվեն արդեն պաշտոնական առաջարկների տեսքով: Հետագայում լոբբինգ կիրականացվի դրանց իրականացման ուղղությամբ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր