Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Բազում թաղամասի բնակիչների խնդիրներն ուշադրության կենտրոնում են

. Լուրեր, Տեսադարան

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Կարեն Պառավյանի գլխավորությամբ,  պարբերաբար շրջայցեր են կազմակերպում Վանաձորի տարբեր թաղամասերում՝ խնդիրներին տեղերում ծանոթանալու և լուծումներ գտնելու նպատակով: Այս անգամ նրանք հանդիպումներ ունեցան Բազում թաղամասի Չերկասի 6, 4 և Համբարձումյան 9 շենքերի բնակիչների հետ:  Հիշեցնենք, որ 15 օր առաջ էլ ժողով էր հրավիրվել «Բազում» համատիրության պատասխանատուների հետ, որի ընթացքում քննարկվել են թաղամասի հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ: Նախատեսվել է մինչև հոկտեմբերի վերջ փոխարինել  շենքերի շքամուտքերի դռները, տեղադրել պատուհանների ապակիները, լուծել շենքերի արտաքին լուսավորության խնդիրը:

Տեղադրվելու են նաև շենքերի ջրի ընդհանուր փականները՝ ձմռանը հավելյալ խնդիրներից խուսափելու համար: Ընթացքի մեջ են փողոցների հետիոտնային անցումների նշագծման աշխատանքները: Կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի աշխատակիցները հերթական շրջայցն  են կատարել նաև՝ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքները վերահսկելու նպատակով: Տրվել են ցուցումներ՝ թերությունները վերացնելու նպատակով:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր