- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավարտվեց Վանաձորի սպորտային մարմնամարզության բաց առաջնությունը

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, հունիսի 29-ից 30-ը  Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>>  համալիր մարզադպրոցում անցկացվեց  սպորտային մարմնամարզության  բաց առաջնություն` 52 մասնակցով:

Վանաձոր համայնքի ղեկավարի եվ համայնքապետարանի անունից մասնակիցներին և ներկաներին ողջունեց ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

Տարբեր մարզական կարգերում  և տարբեր ծրագրերով հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:

Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>>  համալիր մարզադպրոցի աշխատակազմին: