Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Աշխատաժողով՝ կենցաղային թափոնների կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ

. Լուրեր, Տեսադարան

Աղբահանության համակարգի բարելավման նպատակով Հայ-Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում: Աշխատանքները սկսվել են 2017թ․ մայիսի սկզբին և նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Սույն ուսումնասիրության հիմնական նպատակն է Վանաձորի, Սպիտակի հարակից տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում թափոնների հավաքման, նոր աղբավայր տեղադրման և կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը։

Վանաձորի քաղաքապետարանի խորհրդակցությունների սրահում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ  կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ համայնքի ավագանու անդամների համար նախատեսված հերթական աշխատաժողովը, որին ներկա էին Վանաձորի քաղաքապետը, ավագանու անդամներ, Վանաձորի, Սպիտակի և Դիլիջանի և այլ  համայնքապետարանների, Լոռու և Տավուշի մարզպետարանների  աշխատակիցներ, մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր