Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Անցկացվեց ևս մեկ մարզական փառատոն

. Լուրեր, Տեսադարան




13 տարի շարունակ ՀՀ տարածքում և Արցախում մարզական մրցում-ստուգատեսներն ի ցույց են դնում տարվա ձեռքբերումներն ու ոգևորում լավագույնը լինել: Իսկ լավագույնի դափնին արդեն 5 տարի շարունակ Վանաձորինն է: Վանաձորի մարզադաշտում սեպտեմբերի 16-ին մարզական փառատոնի շքերթին մասնակցեցին մոտ 20 մարզական և ոչ մարզական կազմակերպություններ, ավելի քան 2000 մասնակից: Նրանց դիմավորեցին Վանաձորի քաղաքապետն իր աշխատակազմով, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներն, ինչպես նաև հյուրեր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատնից: ՀՀ պետական դրոշը hանդիսավոր կերպով բարձրացնելու պատիվ ունեցան սամբո ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Վանաձորի 2016թ. լավագույն մարզիկ Տիգրան Կիրակոսյանը, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ թեթև աթլետներ Էլլադա Ալավերդյանն ու Լիլիթ Հարությունյանը:


Մրցակցային մարզաձևերը 7-ն էին՝ կշռաքարերի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ, ըմբշամարտ, մինի ֆուտբոլ, բազկամարտ, տղաների և աղջիկների մասսայական վազքարշավ: Անցկացվեցին նաև ցուցադրական ելույթներ հետևյալ մարզաձևերից` բռնցքամարտ, ակրոբատիկա, սուսերամարտ, պարանի ձգում, կշռաքարի նետում, կարատե –դո, ինչպես նաև ժողովրդական խաղեր: Փառատոնին մասնակցեցին նաև երգի-պարի համույթները և անհատ կատարողներ:


Հագեցած օրվա ավարտին մրցակցային մարզաձևերից մրցանակային տեղեր զբաղեցրածներն արժանացան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սահմանված հավաստագրերին և մրցանակներին: Վանաձորի քաղաքապետարանի կողմից պատվոգրերով և նվերներով պարգևատրվեցին ցուցադրական ելույթներ ունեցած մարզիկները: Հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարական կազմին, լավագույն մասնակցություն ցուցաբերած կազմակերպություններին, երաժշտական համույթներին, անհատ կատարողներին և փառատոնին աջակցող կազմակերպություններին:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր