Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրացավ Հայրենական Մեծ պատերազմի վետերան, պետական և հասարակական գործիչ, ՌԴ վաստակավոր շինարար՝ Ռաֆայել Ղարագյոզյանի 95-ամյակը

Վանաձորի պատվավոր քաղաքացու տանը հյուրընկալվեցին և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի անունից շնորհավորեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Արկադի Փելեշյանը և Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ՝ Գոռ Բադյանը՝ մաղթելով երկար տարիների կյանք, քաջառողջություն և արևշատություն, շեշտելով, որ Վանաձորն ու վանաձորցին երախտապարտ են իրենց նվիրյալ զավակին՝ տարիների նվիրված աշխատանքի համար:

You May Also Like